Երևանում քաղաքացին ինքնաշեն ատրճանակ և 113 փամփուշտ է թողել թանգարանի մոտ

10:58 • 11.05.15

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Արամի փողոցում գտնվող թանգարանի հետնամասում` աղբարկղի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաշեն ատրճանակ և տարբեր տ/չ 113 փամփուշտ:


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին: