Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ ցանկանում է երեխաներ ունենալ

16:41 • 11.05.15

Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ ցանկանում է երեխաներ ունենալ, բայց դեռ չի հանդիպել այն կնոջը, ով կարող է իր հետ կիսել թագավորական պարտականությունների բեռը, գրում է ria.ru-ն:

 

«Իհարկե, երբեմն թվում է, որ եկել է ընտանիք կազմելու ժամանակը, երբեմն՝ ոչ, բայց ես չեմ կարծում, որ նման բաների վրա հնարավոր է ինչ-որ կերպ ազդել: Ամեն ինչ տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա: Իհարկե ես կուզենայի, որ այժմ երեխաներ ունենայի, բայց դրա համար որոշ ճանապարհ է պետք անցնել»,- ասել է Հարին Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Նա նշել է, որ կարծում է՝ իր մոտ ամեն ինչ այսպես էլ նորմալ է: Արքայազնը խոստովանել է, որ դժվարությամբ է կայացրել զինված ուժերից հեռանալու որոշումը և որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու: