Եվրամիությունում կարող են ներգաղթյալների քվոտաներ սահմանել
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերն առաջարկում է ԵՄ երկրներին ներգաղթյալների ընդունման քվոտաներ սահմանել, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանում աղբյուրին:
Ներգաղթյալների մուտքի թույլատրելի ծավալը կորոշվի՝ ելնելով բնակչության թվից, ազգային ՀՆԱ-ից, գործազրկության մակարդակից և արդեն ընդունված օտարերկրացիների թվից:
Այդ առաջարկները Յունկերը ներկայացրել է Եվրամիություն ապօրինի ներգաղթյալների հոսքին հակազդելու նախագծի մշակման շրջանակներում: Ենթադրաբար՝ նախագիծը կհրապարակվի մայիսի 13-ին:










