Ինդոնեզիայում 400 մուսուլման ներգաղթյալ է փրկվել

11:07 • 11.05.15

Ինդոնեզիայի փրկարարները Մյանմայից և Բանգլադեշից ներգաղթյալների նավ են հայտնաբերել, գրում է Газета-ն։

 

«Մեր որոնողափրկարարական թիմը հայտնաբերել է ներգաղթյալների նավը, որում գտնվել է 400 մարդ»,- հայտնել է փրկարարների ղեկավարը` հավելելով, որ նրանք աղետի էին ենթարկվում Աչեխ նահանգի ափերի մոտ։

 

Նշվում է, որ արդեն ավելի քան 1.000 մարդ սնունդ և բուժօգնություն է ստանում նահանգի կլինիկաներում, ապաստարաններում և բնակիչների տներում։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Արևմտյան Ինդոնեզիայի ափերի մոտ աղետի է ենթարկվում մուսուլման փախստականների տեղափոխող 2 նավակ։