ԻՊ-ը մտադիր է վիրավոր Ալ-Բաղդադիի փոխարեն ժամանակավոր առաջնորդ ընտրել. լրատվամիջոցներ

15:24 • 11.05.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը պատրաստվում է ժամանակավոր առաջնորդ ընտրել, ով կիրականացնի խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի պարտականությունները՝ մինչ նա ապաքինվի ստացած վնասվածքներից, գրում է ria.ru-ն:

 

Ապրիլին The Guardian բրիտանական թերթը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել էր, որ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լուրջ վիրավորվել է մարտի 18-ին միջազգային կոալիցիայի օդային հարվածների ընթացքում: Այս տեղեկությունը, սակայն, Պենտագոնը չի հաստատել: ԶԼՄ-ներում նաև տեղեկություն է հայտնվել, որ գրոհայինների ղեկավարները հավատարմության երդում են տվել նոր «խալիֆ» Աբու Ալյա ալ-Աֆրիին:

 

Ինչպես Daily Beast-ին հայտնել է ակտիվիստների «Eye-On-The-Homeland» ցանցի հիմնադիր Ահմադ Աբդուլբաքերը, իսլամիստների ժամանակավոր առաջնորդի հնարավոր ընտրության մասին իրենց հայտնել են Թուրքիա փախած խմբավորման նախկին անդամները:

 

Նրանց խոսքով՝ այժմ Ալ-Բաղդադին Սիրիայի Ռաքքա քաղաքում է, որտեղ տեղափոխվել է Իրաքի Մոսուլ քաղաքից: