Մեքսիկայում գյուղացիների և ոստիկանների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել
Տասնյակ մարդիկ են վիրավորվել Մեքսիկայի Ստորին Կալիֆորնիա նահանգում ագարակների վարձու աշխատակիցների և ոստիկանության միջև բախումների ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ցույցի դուրս եկած աշխատակիցները որոշել են փակել պլանտացիաներից մեկի մուտքը մյուս աշխատակիցների առաջ՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում:
Գործադուլի վայր են ժամանել ոստիկաններ, ցուցարարների հետ բախումներ են սկսվել: Տարբեր տվյալներով՝ վնասվածք է ստացել 30-70 մարդ, ընդ որում՝ յոթ հոգի գտնվում է ծանր վիճակում:
Տեղի ունեցածի հանգամանքների հետաքննությանը միացել է Մեքսիկայի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, որը դեպքի վայր է ուղարկել իր աշխատակիցներին:










