ԱՄՆ-ում Մայրերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ

12:41 • 11.05.15

ԱՄՆ-ում նշվող Մայրերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվել է Նյու Ջերսի նահանգում, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ սպանվել է, առնվազն երեք մարդ՝ վիրավորվել, գրում է ria.ru-ն:

 

Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, դեպքը տեղի է ունեցել Նյուարկ քաղաքում: Կրակոցները հնչել են մոտոսեզոնի մեկնարկը խորհրդանշող մոտոցիկլետների և հեծանիվների ամենամյա օրհնության արարողության ժամանակ:

 

Վիրավորները հոսպիտալացվել են: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: