Օլանդը Կուբա է ժամանել՝ դառնալով վերջին 100 տարում այդ պետություն այցելած առաջին ֆրանսիացի նախագահը

09:21 • 11.05.15

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 10-ի երեկոյան 1-օրյա այցով ժամանել է Կուբա` իր  գործընկեր Ռաուլ Կաստրոյին հանդիպելու նպատակով:



Ինչպես նշում է lenta.ru-ն, Օլանդը դարձել է առաջին ֆրանսիացի նախագահը, ով վերջին 100 տարում այցելել է կղզի-պետություն: Ի դեպ, նա նաև առաջին արևմտյան ղեկավարն է, ով Կուբա է ժամանել` Վաշինգտոնի ու Հավանայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ն ու Կուբան տասնամյակներ տևած առճակատումից հետո  2014թ. դեկտեմբերի 17-ին հայտարարել են հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին:

 

1959թ. Կուբայում հեղափոխությունից հետո, Միացյալ Նահանգներն առևտրային էմբարգո էր սահմանել այդ պետության նկատմամբ, իսկ հետո խզել դիվանագիտական կապերը: