Պուտինը հանգստյան օր է վերցրել

09:02 • 11.05.15

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ մայիսի 11-ը նախագահի համար հանգստյան օր է լինելու:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պեսկովը մանրամասնել է, որ ընթացիկ ողջ շաբաթը Պուտինը կանցկացնի Սոչիում` զբաղվելով Զինված ուժերի ու ռազմաարդյունաբերական համալիրի հարցերով:

 

Մամուլի քարտուղարի խոսքով՝ բացի աշխատանքային հարցերին ժամանակ տրամադրելուց, Պուտինը Սոչիում ներկա կգտնվի «Տափողակի գիշերային լիգայի» եզրափակիչ խաղերից մեկին:

 

Պեսկովն առանձնահատուկ ընդգծել է, որ վերջին օրերին, երբ նշվում էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70- ամյակը, Պուտինն աշխատում էր «բարձր տեմպերով»: