Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի (Մ8) 30-րդ կմ հատվածում մայիսի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ Լոռու ճանապարհաշինական ընկերության շինարարները ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:










