Սեուլը կոչ է անում Փհենյանին դադարեցնել հրթիռների փորձարկումները

10:46 • 11.05.15

Հարավային Կորեայի իշխանությունները լրջորեն անհանգստացած են հյուսիսկորեական նոր բալիստիկ հրթիռի փորձարկումներից, որն արձակվում է սուզանավից, գրում է Газета-ն՝ «Սինհուա» գործակալությանը հղումով։

 

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը կոչ է արել Փհենյանին դադարեցնել փորձարկումները՝ Կորեական թերակղզում և ընդհանրապես Հյուսիսարևելյան Ասիայում իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար։

 

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նշել է նաև, որ հյուսիսկորեական նավերը սպառնալիքի դեպքում կգրավվեն Հարավային Կորեայի սուզանավերի կողմից։