Բուրունդիում կանայք բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով նախագահի հրաժարականը (տեսանյութ)

16:25 • 11.05.15

Բուրունդի աֆրիկյան պետությունում կանայք բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ վերընտրված նախագահ Պիեռ Նկուրունզիզայի՝ պահանջելով նրա հրաժարականը, գրում է euronews.com-ը:

 

Նկուրունզիզան արդեն երրորդ անգամ է զբաղեցնում նախագահի պաշտոնը, ինչը կանանց մոտ դժգոհություն է առաջացրել, քանի որ նրանք վստահ են, որ ընտրությունները հակասահմանադրական են եղել:

 

«Մենք հոգնել ենք: Մենք խաղաղություն ենք ցանկանում: Մեր ազգի և օրենքի նկատմամբ հարգանք ենք պահանջում: Մեր Սահմանադրությունը սուրբ է ինչպես և խաղաղության մասին համաձայնագիրը, որը խաղաղություն բերեց՝ մեր դուստրերի և որդիների կյանքը խլած 10-ամյա պատերազմին վերջ դնելով»,- ասել է բողոքի ցույցի մասնակից ակտիվիստ կանանցից Կետին Վյաբանդիյայան։