Սթիվ Ջոբսի հին այցեքարտերը վաճառվել են 10.000 դոլարով. լուսանկարներ
Սթիվ Ջոբսի հին այցեքարտերը վաճառվել են 10.500 ԱՄՆ դոլարով:
Ըստ CNBC-ի` դա տեղի է ունեցել այս ամսվա սկզբին՝ աճուրդային վաճառքի շրջանակներում: Stacks.co ստարտափի ղեկավարներից մեկն է ձեռք բերել հին այցեքարտերը: Դրանք ներկայացնում են Ջոբսի աշխատանքային շրջանները` Apple-ում, Next-ում և Pixar-ում:
Հետաքրքրական է, որ Stacks.co-ում այն բանի կողմնակիցներն են, որ մարդիկ ավելի հեշտ կապեր հաստատեն՝ առանց ավանդական այցեքարտերի:











