Սոցիալապես անապահով բուժքույրերը վերապատրաստում են անցնում՝ Արողջապահության նախարարության աջակցությամբ

12:42 • 12.05.15

Սոցիալապես անապահով բուժքույրները վերապատրաստվում են  պետպատվերի  շրջանակներում, և ծախսերը իր վրա է վերցնում է նախարարությունը։


Այս մասին այսօր հայտարարեց  ՀՀ  «Բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ,  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ,  «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը`  Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։


«Գնահատվում է  բուժքույրը կառավարության կողմից: Բանիմաց, գրագետ, բարեխիղճ բուժքույրը  միշտ ուշադրության կենտրոնում է: Ժամանակի պահանջն է»,-հայտարարեց Գեղանուշ Ստեփանյանը:


Ներկայացվեց, թե ինչ ծրագրեր ու դասընթացներ են անցկացվում բուժքույրերի համար: Դրանք են` 2006 թվականին ներդրված « Ձեռքի հիգիենայի» , ինչպես նաև բուժքույրերի պրոֆեսիոնալ կարողությունների ավելացման ու   բուժսպասարկման ոլորտում բուժքույրերի կրթության, գիտելիքների և փորձի բարելավմանն ուղղված ծրագրերը։


Ւ պատասխան հարցի, թե ինչ համագործակցություն կա արտասահմանյան բուժկենտրոնների բուժքույրերի հետ, Գեղանուշ Ստեփանյանը նկատեց. «Մենք երկրաշարժ  ենք տեսել, մենք պատերազմ ենք տեսել,  իրենք էլ ունեն մեզնից բան սովորելու»։


Ոլորտում առկա խնդիրների մասին բուժքույրների անունից խոսաց Գեղանուշ Ստեփանյանը հրաժարվեց խոսել՝ ասելով, որ այսօր իրենց մասնագիտական տոնն է: