Մահճակալների քիչ լինելու պատճառով Բրազիլիայի հիվանդանոցներում հիվանդները պառկում են անմիջապես գետնին
Բրազիլական Սեարա նահանգի հիվանդանոցների հիվանդներին մահճակալներն ու դեղորայքը չի բավականացնում, գրում է gazeta.ru-ն:
Առողջապահության ոլորտում ճգնաժամի, ինչպես նաև կարմրուկի հերթական բռնկման և նահանգի բուժհաստատություններ եկող հիվանդների մեծ հոսքի պատճառով՝ մարդիկ ստիպված են պառկել անմիջապես գետնին: Բուժանձնակազմը չունի բավականաչափ նյութեր և դեղամիջոցներ, ինչպես, օրինակ, բժշկական ձեռնոցներ ու ներարկիչներ:
Նշվում է, որ դեղորայքի պակասի պատճառով չեղյալ են համարվում նաև վիրահատությունները:
Սեարայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել ավելի քան մեկ շաբաթ առաջ, բայց մինչ այժմ հայտնի չէ, թե ով նրան կփոխարինի այդ պաշտոնում:










