Դավութօղլուի չհայտարարված այցը Սիրիա զայրացրել է Դամասկոսին

15:25 • 12.05.15

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կիրակի կարճ ժամանակով հատել է Սիրիայի սահմանը` չհայտարարված այց կատարելով Սուլեյման Շահի` Օսմանյան կայսրության հիմնադրի պապի շիրիմին:

 

Ինչպես նշում է asbarez.com-ը, Սիրիայի կառավարությունը քննադատել է Դավութօղլուի` իրենց բնորոշմամբ՝ «առանց թույլտվության ներթափանցումը»:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Դավութօղլուն Շահի շիրիմի մոտ ասել է, որ թուրքական դրոշն այնտեղ ծածանվելու է հավերժ: Նշվում է, որ տվյալ շիրիմն ի սկզբանե գտնվել է Սիրիայի խորքում, սակայն ընթացիկ տարվա փետրվարի 22-ին Թուրքիայի հատուկ ուժերը շիրիմը տեղափոխել են  թուրքական սահմանին մոտ: