Ավստրիայի փոստատարներին շան կեր են բաժանում հասցեատերերի շներից պաշտպանվելու համար
Ավստրիայի փոստային ծառայությունը սկսել է իր աշխատակիցներին շների կեր բաժանել, որպեսզի նրանք դրանք հյուրասիրեն հասցեատերերի շներին և չենթարկվեն դրանց հարձակմանը, գրում է TheLocal.at-ը:
2014-ին փոստային ծառայության 47 աշխատակից նման հարձակումների է ենթարկվել աշխատանքային պարտականությունները կատարելիս:
Այսուհետ Ավստրիայի կենդանիների մասնագիտացված խանութներից մեկը կսկսի տարեկան 10 տոննա շան կեր տրամադրել փոստային ծառայությանը:
Österreichische Post-ի մամուլի քարտուղար Քուրթ Օբերմանը հայտնել է, որ խոսքը նոր հասկացության մասին է, որը կօգնի պաշտպանել աշխատակիցներին ագրեսիվ շներից, քանի որ փոստատարները շատ անգամ այցելում են «տարօրինակ տներ», իսկ այնտեղ բնակվող շները պատրաստ են ամեն ինչ անել իրենց տարածքը պաշտպանելու համար:










