ԵՄ-ն ՄԱԿ-ին խնդրում է աջակցել անօրինական ներգաղթի դեմ պայքարում

14:14 • 12.05.15

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը կոչ է արել ՄԱԿ-ին աջակցել Միջերկրական ծովով ներգաղթի խնդիրների ուժային լուծման պլաններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ֆեդերիկա Մոգերինին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն քննարկում է հատուկ գործողություններ անցկացնելու հնարավորությունը, որոնց նպատակը կլինի Միջերկրական ծովով ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավերի կանգնեցումն ու ոչնչացումը:

 

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Եվրամիության իշխանություններն անօրինական ներգաղթյալներին բռնի կերպով իրենց երկրներ հետ չեն ուղարկի: