Օրենբուրգում 6-ամսական երեխան հրդեհից փրկել է 6 մարդու (լուսանկարներ)

16:50 • 12.05.15

ՌԴ Օրենբուրգ քաղաքի առանձնատներից մեկում երկու ընտանիքներ որոշել էին անցկացնել իրենց մայիսյան հանգստյան օրերը, սակայն 6-ամսական երեխայի շնորհիվ փրկվել են մահից, գրում է kp.ru-ն:

 

Երեխային կերակրելու համար գիշերը ժամը 3:00-ին արթնացած մայրը գնացել է խոհանոց և կերակուր պատրաստել, սակայն նկատել է, որ տան երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել:

 

Քանի որ տան դուռը փակ է եղել, իսկ բանալիները գտնվել են երկրորդ հարկում, նա բոլորին արթնացնելուց հետո փոքրիկ Դանիելին պարուրել է վերմակի մեջ և դուրս եկել պատուհանից:

 

Դեպքի վայր են ժամանել հրշեջները։ Կրակը մարելուց հետո պարզ է դարձել, որ այրվել է 100քմ տարածք, ավտոմեքենան, փաստաթղթեր, մանկական սայլակը և այլ իրեր:

 

«Ամեն դեպքում երեխային հաջողվեց փրկել մեզ իր գիշերային ակտիվության շնորհիվ, ինչն ամենակարևորն է»,- ասել է երեխայի մայրը՝ Դարյան: