Կիմ Չեն Ընը «թռել» է հյուսիսկորեական արտադրության փոքր ինքնաթիռով (լուսանկարներ, տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նվիրված հաղորդման ժամանակ ցուցադրվել է, թե ինչպես է երկրի առաջնորդը թռել հայրենական արտադրության փոքր ինքնաթիռով, գրում է Daily Mail-ը:
Շատերը կասկածներ ունեն առաջնորդի թռիչքի փաստի առնչությամբ, քանի որ երկրի հեռուստաալիքներով հեռարձակված տեսանյութում առաջնորդը երևում է միայն ինքնաթիռ նստելիս, սակայն նրա դեմքը չի երևում այն պահին, երբ ցուցադրվում է վայրէջք կատարող ինքնաթիռը:
Ռեպորտաժը մոնտաժվել է. նախ առաջնորդը բարձրանում է ինքնաթիռ, իսկ արդեն հաջորդ կադրում ցուցադրվում է նրան ծափահարություններով դիմավորող ամբոխը:
Կիմն առնվազն փորձ է արել թռչել ինքնաթիռով, չնայած նրան, որ իր հայրը երբեք ինքնաթիռ չէր նստում, այլ տեղաշարժվում էր բացառապես գնացքով, գրում է աղբյուրը։














