Գրոհայինները 2 ահաբեկչություն են իրականացրել սիրիական Հոմս քաղաքում. կա զոհ

16:11 • 12.05.15

Սիրիայի Հոմս քաղաքում այսօր երկու ահաբեկչություն է իրականացվել։ Մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց Զահրա և Վադի Դեհաբ թաղամասերի ռազմական բլոկպոստերի հարևանությամբ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 մարդ, 10-ը ստացել են վնասվածքներ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Մեկ ամիս առաջ ականապատ ավտոմեքենան պայթեցվել էր քաղաքի հայկական թաղամասում։ Այդ ժամանակ ահաբեկչության զոհ էր դարձել մի երեխա, ևս 7-ը ստացել էին վնասվածքներ։

 

Ինչպես հայտնում է Հոմսի նահանգապետ Թալյալ ալ- Բարազին՝ «ահաբեկչությունների հեղինակները ծայրահեղական ուժերն են, որոնք ձգտում են խախտել Սիրիայում ազգային հաշտեցմանն ուղղված ջանքերը»։