«Հայկական ժամանակ». Ոստիկանների օպերատիվ խումբ է մեկնելու Սյունիքի մարզպետի տուն՝ նրա որդուն բերման ենթարկելու

07:05 • 12.05.15

 


«Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ այսօր առավոտյան ոստիկանների օպերատիվ խումբ է մեկնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանենց տուն՝ վերջինիս որդուն բերման ենթարկելու: Նման հանձնարարական տվել է դատախազը:

 

Նույն աղբյուրները կարծում են նաև, որ մեծ հավանականությամբ մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը, տանը չի լինելու, և ոստիկանները կվերադառնան ձեռնունայն: Սոցիալական ցանցերում արդեն իսկ լուրեր կան, թե նա հեռացել է Հայաստանից: Այս լուրը հաստատող փաստեր, սակայն, դեռևս չկան»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։