Պայթյունի հետևանքով մահացել է Իրաքի քրդերի հրամանատարներից մեկը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ «Փեշմերգա» քուրդ զինված խմբավորումների ջոկատը ղեկավարող գեներալ Սալահ Դելմանին մահացել է երեքշաբթի օրը՝ Իրաքի հյուսիս-արևելքում Կիրկուկ քաղաքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է ria.ru-ն:
Գեներալը և նրա երեք թիկնապահները, որոնք նույնպես մահացել են պայթյունի ժամանակ, դեպքի ժամանակ եղել են Դելմանիի ավտոմեքենայում: Այս պահին հայտնի չէ, թե արդյոք ռումբը տեղադրված է եղել գեներալի ավտոմեքենայում, թե նա ավտոմեքենայով ռումբի վրայով է անցել:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռ իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
Հրամանատար Դելմանին գլխավորում էր ջոկատը, որը տեղակայված է Կիրկուկից հարավ գտնվող Դակուկ քաղաքում: Այդ կետը վերջերս էր հաջողվել հետ վերցնել ԻՊ-ից:










