Լոս Անջելեսի օդանավակայանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

09:14 • 12.05.15

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել SkyWest Airlines ավիաընկերության ինքնաթիռը. վայրէջքն իրականացվել է ոչ ամբողջությամբ բացված շասսիով, հայտնում է Газета-ն։


Հաղորդվում է, որ ինքնաթիռը նախապես մի քանի շրջան է իրականացրել օդանավակայանի թռիչքուղու վրա։


Օդանավում գտնվող 40 ուղևորներից և անձնակազմի 3 անդամներից ոչ մեկը չի տուժել։