Մադրիդի մանկապարտեզներից մեկում անհայտ անձը երեխայի է պատանդ վերցրել

16:56 • 12.05.15

Մադրիդի մանկապարտեզներից մեկում անհայտ անձը երեխայի է պատանդ վերցրել, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Ավելի վաղ նա ազատ է արձակել մի քանի մարդու, ովքեր գտնվել են շենքում պատանդառության ժամանակ: Հանցագործը զինված է սառը զենքով: Իրավապահ մարմիններն այժմ նրա հետ բանակցություններ են վարում:

 

Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: Հանցագործի շարժառիթները չեն հաղորդվում: