Նեպալում նոր ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի (լուսանկարներ, թարմացված)

13:16 • 12.05.15

15.20 Նեպալում առնվազն 19 մարդ է մահացել և 981 մարդ վիրավորվել այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

 


Նեպալում այսօր գրանցված  7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, ըստ վերջին տվյալների, 4 մարդու կյանք է խլել։ Քանդվել են մի շարք շինություններ, հայտնում է tvc.ru-ն։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 83 կմ դեպի արևելք։ Հզոր ցնցումները զգացել են նաև Հնդկաստանի հյուսիսային հատվածի բնակիչները։ Տուժածների մասին տվյալներ չկան։

 

Սա վերջին շրջանում Նեպալում գրանցված երկրորդ հզոր երկրաշարժն է։ Նախորդը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին։ Այդ ժամանակ աղետի զոհ էր դարձել ավելի քան 8.000 մարդ։

 

 

Последствия землетрясения в Непале