Պուտինը ռուս աշակերտուհուն նվիրել է իր նկարը և կոնֆետներ
ՌԴ Կեմերովոյի մարզի Մեժդուրեչենսկ քաղաքից աշակերտուհի Եկատերինա Չելենկովան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից նվեր է ստացել նրա դիմանկարը, գրում է Газета-ն։
«Աղջկա մայրը դիմել է պետության ղեկավարին համացանցային ընդունարանի միջոցով։ Նա, մասնավորապես, գրել է, որ իր դուստրը երազում է հանդիպել նախագահի հետ կամ ստանալ նրա դիմանկարը»,- նշել են քաղաքի վարչությունում։
Պուտինի լուսանկարը և 2 տուփ կոնֆետներն աշակերտուհուն հանձնել է շրջանում գլխավոր դաշնային տեսուչ Իգոր Կոլեսնիկովը։
Աշակերտուհու խոսքով՝ «Պուտինը մեծ մարդ է, երկրում մեծ աշխատանք է տանում»։
«Քաղաքացիները նրան սատարում են, և նա օգնում է բոլորին, արձագանքում է բոլոր խնդրանքներին։ Նույնիսկ մեր աննշան խնդրանքին արձագանքեց»,- ասել է Չելենկովան։










