Ֆրանսիայի կենդանաբանական այգուց գողացել են հազվագյուտ կապիկների երկու ընտանիք

10:10 • 12.05.15

Հանցագործները 17 հազվագյուտ կապիկ են գողացել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բովալ քաղաքի կենդանաբանական այգուց: Այդ մասին հայտարարել է հաստատության տնօրեն Ռուդոլֆ Դելորդը, գրում է ria.ru-ն:

«Շատ հազվագյուտ, շատ նուրբ կապիկներ են, որոնք մտնում են բազմացման միջազգային ծրագրի մեջ: Մենք պատկերացում չունենք, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ: Գողերը մասնագետներ են եղել: Նրանք լավ գիտեին՝ ինչ տանել»,- ասել է Դելորդը:



Դելորդը հավելել է, որ կապիկներին շատ դժվար է կերակրել, և նրանց հարկավոր է մասնագետների խնամքը:


«Մենք հույս ունենք շուտով գտնել նրանց»,- հավելել է կենդանաբանական այգու տնօրենը: