Տեխասում տորնադոյի հետևանքով տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել, կան զոհեր (լուսանկարներ)
ԱՄՆ Տեխաս նահանգում մայիսի 10-ին տեղի ունեցած տորնադոյի հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, 3 մարդ համարվում է անհետ կորած, հոսպիտալացվել են տասնյակ բնակիչներ, գրում է Лента-ն։
Վան քաղաքում, պաշտոնյաների խոսքով, վնասվել է շինությունների 30%-ը։ Պոկվել են ծառեր, վնասվել են էլեկտրալարերը։
Տուժել են նաև մի քանի դպրոցներ։ Շրջանի ուսումնական հաստատությունների ղեկավար Դոն Դանը նշել է, որ իրենց բախտը բերել, որ այդ ամենը տեղի չի ունեցել դասերի ժամին։





























