Twitter-ն «ատող» արքայազն Հարին հրապարակել է իր առաջին անձնական «թվիթը»

15:05 • 12.05.15

Բրիտանիայի արքայազն Հարին հրապարակել է իր առաջին անձնական «թվիթը»՝ չնայած անցյալում նա խոստովանել է, որ ատում է Twitter սոցցանցը, գրում է gazeta.ru-ն: Չարլզի և Դիանայի կրտսեր որդին ասել է, որ Twitter-ն «անձնական կյանքի ներխուժում» է համարում: Հավանաբար այժմ Հարին փոխել է իր կարծիքը:

 

Քենսինգթոնյան պալատի պաշտոնական միկրոբլոգում արքայազնը հրապարակել է լուսանկար, որտեղ նա պատկերված է Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքականի խաղացող Ռայան Կրոտիի հետ: 30-ամյա Հարին Կրոտիի հետ այցելել է Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքում գտնվող մարզասրահ: Իր «թվիթի» վերջում Էլիզաբեթ II-ի թոռը թողել է իր անվան սկզբնատառը՝ Հ:

 

Այդկերպ, արքայազն Հարին դարձել է բրիտանական թագավորական ընտանիքի ամենաբարձրաստիճան անդամը, ով օգտագործել է Twitter-ը: Չնայած Բուքինգհեմյան պալատը պաշտոնական միկրոբլոգ ունի, բայց ո՛չ Էլիզաբեթ II-ը, ո՛չ արքայազն Չարլզը երբեք անձնական «թվիթներ» չեն ուղարկել: