21 տարի առաջ ուժի մեջ մտավ Արցախյան ռազմաճակատում զինադադարի մասին համաձայնագիրը

13:02 • 12.05.15

1994թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված «Արցախյան ռազմաճակատում զինադադարի մասին» համաձայնագիրը:

Մինչ այս մայիսի 9-ին Բիշքեքում տեղի էր ունեցել հանդիպում Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, և ստորագրվել էր Բիշքեքյան արձանագրությունը:

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց «Անժամկետ հրադադարի մասին» համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը:

1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: