Բազում գյուղի գերեզմանատանը գայլերը 4 հորթ են հոշոտել
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 13-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Բազում գյուղի գերեզմանատանը հարակից հանդամասում գայլերը հարձակվել և հոշոտել են 4 հորթ:
Հորթերից երկուսը պատկանում են Ա. Ս.-ին, մեկը՝ Վ. Պ.-ին, իսկ մյուսը՝ Ռ. Ծ.-ին:
Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ կայքը և նշում, որ դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:










