Բուրունդիի զինվորականները հայտնել են նախագահի տապալման մասին
Բուրունդիի զինվորականները հայտնել են երկրի նախագահ Պյեր Նկուրունզիզայի տապալման մասին, գրում է rg.ru-ն:
Ապրիլի 20-ից աշխարհի ամենաաղքատ երկիրը համարվող աֆրիկյան այս պետությունում թափ էին առել զանգվածային անկարգությունները:
Մայրաքաղաք Բուժումբուրայում ցուցարարների ամբոխն այրում է անվադողեր և կոտրում շենքերի ապակիները: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում ցուցարարներին ցրելու համար:
Արդեն 20 մարդ է մահացել անկարգությունների ժամանակ: Համընդհանուր բողոքի պատճառը երկրի նախագահի որոշումն է՝ երրորդ անգամ զբաղեցնել նախագահի պաշտոնը՝ չնայած նրան, որ մի շարք միջազգային կառույցներ և ԱՄՆ-ն նրան կոչ էին արել դա չանել:
Բուրունդիի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը չի կարող գլխավորել իշխանությունը երրորդ անգամ անընդմեջ:
Բացի այդ, բնակչությունը դժգոհ է նրա կառավարումից և մեղադրում է նրան կոռուպցիայի համար։
Այժմ Արևելաաֆրիկյան միության ղեկավարները հավաքվել են Տանզանիայի մայրաքաղաքում, որպեսզի քննարկեն, թե ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել պատերազմը կանխելու համար:










