Չինացին փորձել է ՌԴ-ից Մաո Ցզեդունի երեք կիսանդրի դուրս բերել

17:08 • 13.05.15

Մաքսանենգ ճանապարհով չինական կոմունիստական կուսակցության առաջնորդ Մաո Ցզեդունի երեք կիսանդրի և մի շարք այլ հնաոճ իրեր երկրից դուրս բերելու փորձի ժամանակ ռուսական Զաբայկալսկ բնակավայրում ձերբակալվել է ՉԺՀ-ի մի քաղաքացի, գրում է lenta.ru-ն:
 

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության Սիբիրի մաքսային վարչությունը:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Չինաստանի քաղաքացին իր ավտոմեքենայով փորձել է հատել սահմանը, մինչդեռ նրա մոտ գտնվել են Մաո Ցզեդունի երեք կիսանդրիներ՝ ընդհանուր 10,33 կգ քաշով:

 

Նրա մոտ նաև հայտնաբերել են Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին, Վլադիմիր Լենինի և Ալեքսանդր Սուվորովի քանդակները, որոնք պատրաստվել են ԽՍՀՄ-ում 1940-60 թվականներին: