Կուբան պատրաստ է ԱՄՆ-ում դեսպան նշանակել. The Washington Post

15:21 • 13.05.15

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ Հավանան և Վաշինգտոնը դեսպաններ կնշանակեն երկու երկրներում, երբ մայիսի վերջին Կուբան հանվի ահաբեկչության հովանավոր երկրների ամերիկյան ցանկից, գրում է gazeta.ru-ն: Դա ակնհայտ նշան է, որ երկու երկրները շարունակում են դիվանագիտական կապերի վերականգնման ուղին, գրում է The Washington Post թերթը։

 

Հավանայի միջազգային օդանավակայանում Կաստրոն լրագրողներին ասել է, որ կուբա-ամերիկյան բանակցությունները «լավ են ընթանում»: Ինչպես ընդգծել է Կաստրոն, Կուբան կընթանա «սեփական տեմպերով» ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:

 

Բանակցությունները սկսվել են հունվարին, բայց դրանք դանդաղեցնում է Հավանայի պահանջը՝ հանել Կուբան ահաբեկչության հովանավոր երկրների ցանկից: Կաստրոն նշել է, որ այդ «անարդար մեղադրանքը» շուտով կհանվի, ինչից հետո «մենք կկարողանանք դեսպաններ նշանակել»:

 

Կուբայի ներկայացուցիչները պետք է Վաշինգտոն ժամանեն այս շաբաթ բանակցությունների չորրորդ փուլի համար: Այդկերպ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարող է մեկնել Հավանա արդեն հունիսին, որպեսզի բարձրացնի ամերիկյան դրոշը դիվանագիտական ներկայացուցչությունում: