Սթիվեն Հոքինգն իրեն և Դևիդ Բեքհեմին «Բրիտանիայի խորհրդանիշներ» է անվանել
Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հանդիպել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի և նրա կնոջ՝ Վիկտորիայի հետ: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է Instagram-ի իր էջում, գրում է lenta.ru-ն:
Հանդիպման ընթացքում գիտնականն իրեն մի շարքում է դասել Բեքհեմի հետ, ում նա անվանել է «Բրիտանիայի խորհրդանիշ»: «Երբեմն քեզ են ավելի շատ գնահատում, երբեմն՝ ինձ»,- նշել է Հոքինգը:
Բեքհեմը հայտնել է, որ իր համար մեծ պատիվ էր շփվել գիտնականի հետ: Վիկտորիա Բեքհեմն էլ Instagram-ի իր էջում գրել է, որ հանդիպման կազմակերպիչը եղել է Google կորպորացիան:










