Սաուդյան Արաբիան զինադադար է հայտարարել Եմենում

09:41 • 13.05.15

Կոալիցիան, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, 5-օրյա զինադադար է հայտարարել Եմենում: Կոալիցիայի ռազմական ավիացիան հարվածներ էր հասցնում ապստամբ հուսիթների դիրքերին, հիշեցնում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Զինադադարից առաջ կոալիցիայի օդային և ապստամբների հրետանային հարվածները կտրուկ ակտիվացել էին:



Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ նրանք կարձագանքեն զինադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը:



Զինադադարը հայտարարվել է, որպեսզի մարդասիրական կազմակերպությունները կարողանան ջուր և սննդամթերք հասցնել մարդկանց, չնայած նրանք հայտարարել են, որ չեն կարողանա օգնել բոլորին հինգ օրվա ընթացքում: