Եվրոգոտու տնտեսությունը ցույց է տվել վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր աճը

17:25 • 13.05.15

Եվրոգոտու երկրների տնտեսությունն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 0,4 տոկոսով, դա վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր եռամսյակային ցուցանիշն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հրապարակված տվյալները վկայում են, որ վերջին տարվա ընթացքում եվրոգոտու երկրների տնտեսության աճն աստիճանաբար արագանում է:

 

Ընդ որում՝ Գերմանիայի տնտեսության աճը չի արդարացրել վերլուծաբանների հույսերը. նախատեսվող 0,5 տոկոս աճի փոխարեն Գերմանիայի տնտեսությունը 2015 թվականի առաջին երեք ամսում աճել է միայն 0,3 տոկոսով:

 

Ֆրանսիայի տնտեսությունը 2015 թվականի առաջին եռամսյակում ցույց է տվել վերջին երկու տարվա ընթացքում աճի ամենաբարձր տեմպերը: Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում աճը կազմել է 0,6 տոկոս: