9-րդ դարի հնագույն ավետարանը աճուրդի ժամանակ կվաճառվի 2 մլն դոլարով

00:19 • 13.05.15

9-րդ դարին պատկանող՝ իր տեսակի մեջ  հնագույն ավետարանը, որը գտնվում էր մասնավոր  կոլեկցիոների ձեռքում և 20 տարի կորած էր համարվում, աճուրդի ժամանակ կվաճառվի 2 մլն եվրոյով:
Ինչպես գրում է Euromag-ը` The Telegraph-ին հղումով, փորձագետները պնդում են, որ դժվար թե երբևիցե նման բան առաջարկվի  հանրությանը աճուրդի ժամանակ:


Լոթարինգիայի թագուհուն պատկանած ավետարանը 9-րդ դարի ավարտուն աշխատանքի հնագույն նմուշ է: Այն կվաճառվի Christie’s-ի աճուրդում՝ 20 տարի այն բանից հետո, երբ այն անհետացել էր հանրության տեսադաշտից:


Ձեռագիրը կազմված է 200 էջից և գտնվում է լավ վիճակում: Այն ժամանակակից պատմության գրականության  հավաքածուի մեծագույն նմուշներից մեկն է: 1997-ին այն վաճառվել էր անհայտ գնորդի:
Աճուրդն անցկացվելու է Լոնդոնում՝ հուլիսի 15-ին: