Խոսրով Հարությունյանն սպասում է աղբահանության ծրագրով ՏԿԱԻՆ հաշվարկներին

22:18 • 13.05.15

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ  Խոսրով Հարությունյանն սպասում է  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարության հաշվարկներին, թե ինչու ձեռնտու չէ Կոտայքի մարզի 7 համայնքներում կոշտ թափոնների  վերամշակման ձեռնարկություն բացել:

 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով.«Իմ  հարցադրմանը, թե  ինչու չեք գնում այդ ճանապարհով, պատասխանը հնչեց, որ մենք փորձել ենք, բայց պարզվում է, որ այլ քաղաքներում առաջացող աղբի ծավալները նպատակարմար չեն դարձնում դրա վերամշակման արտադրական կարողություններ հիմնելը: Հաշվարկները կարվեն, ես սպասում եմ,  որ կարողանանք  կողմնորոշվել, որովհետև լայնածավալ աղբավերամշակման պրոցեսում  վաղ աղբավայրը  պահպանելու խնդիր է  առաջանալու էլի բնակիչների հաշվին: Եվ  ստացվում է, որ  նրանց հաշվին և′  աղբայավայրը պետք  պահենք, և′ վարկը վերադարձնենք»:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված՝ Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի վարկային համաձայնագրով այդ նպատակի համար Հայաստանին տրամադրվելու է 3.5 միլիոն դոլար` Կոտայքի 7 քաղաքների աղբահանության համար:


Ըստ Խոսրով Հարությունյանի` ճիշտը « պրոցեսը վերջից սկսելն է», երբ  կա ընկերություն, որը նպատակ ունի կենցաղային աղբը օգտագործել արդյունաբերական նպատակներով, այն է` այրել  թափոնները և  ջերմային էներգիան  վերածել էլեկտրաէներգիայի:


Հետևաբար՝ ընկերությունը,  որը պետք է աղբամշակմամբ զբաղվի, ինքն է  աղբահեռացման պատասխանատուն ու շահագրգիռ կողմը: