Հս. Կորեայում գնդակահարել են ԶՈՒ հրամանատարին՝ նիստի ժամանակ քնելու համար. ԶԼՄ-ներ

09:36 • 13.05.15

Հյուսիսային Կորեայում գնդակահարվել է ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, գրում է Корреспондент-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։

 

Հարավային Կորեայի հետախուզության ծառայության տվյալներով՝ գնդակահարվել է Հեն Յեն Չհոլը՝ երկրի զինված ուժերի հրամանատարը։

 

Նշվում է, որ պաշտոնյան մահապատժի է ենթարկվել, քանի որ քնել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ նիստի ժամանակ։