Վիեննայում լուսակիրներ են տեղադրել նույնասեռական զույգերի համար

09:47 • 13.05.15

Վիեննայում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին ընդառաջ քաղաքի փողոցներում միասեռական թեմատիկայով լուսակիրներ են տեղադրվել, գրում է korrespondent.net-ը:



Վիեննայի կենտրոնում տասնյակ լուսակիրներ այնպես են ծրագրավորվել, որպեսզի ցուցադրեն կանանց և տղամարդկանց միասեռական զույգերի ուրվագծեր՝ այդկերպ փոխարինելով գենդերային չեզոք նշանը։

 

Այս արշավի նպատակն է քարոզել քաղաքի կերպարը որպես «անաչառ քաղաք»: Այն նաև շատ պրակտիկ նպատակ ունի՝ մեծ անսովոր նշաններն ավելի լավ կգրավեն վարորդների և անցորդների ուշադրությունը:

 

Ընդ որում՝  քաղաքի լուսավորությամբ զբաղվող ծառայությունից հայտնել են, որ կհավաքեն տվյալներն ու կպարզեն, թե արդյոք այդ լուսակիրներն օգնում են երթևեկության անվտանգությանը: