Նեպալում նոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի (լուսանկարներ)
Նեպալում մայիսի 12-ին տեղի ունեցած 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնին։
«Մենք տեղեկություն ունենք 65 զոհի և 1.926 տուժածի մասին»,- նշվում է կենտրոնի Twitter-ի էջում։
Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում, որտեղ աշխատանքը դադարեցրել են Նյու Դելիի և Կալկաթայի մետրոպոլիտենները։ Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 17 զոհի մասին, որոնցից 16-ը՝ Բիհար նահանգից։
Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 83 կմ դեպի արևելք։
Սա վերջին շրջանում Նեպալում գրանցված երկրորդ հզոր երկրաշարժն է։ Նախորդը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին։ Այդ ժամանակ աղետի զոհ էր դարձել ավելի քան 8.000 մարդ։


















