Չինաստանում ձերբակալել են պանդաների որսագողությամբ զբաղվող 10 անձի
Չինաստանում ձերբակալել են պանդաների որսագողությամբ զբաղվող 10 անձի, ովքեր սպանել են վերացման եզրին գտնվող կենդանիներին` նրանց մսի և մորթու համար, գրում է Daily Mail-ը:
CCTV-ի տվյալներով՝ 2014-ի դեկտեմբերին հայտնաբերվել էր պանդայի մորթի և 9,75 կգ պանդայի միս:
Ոստիկանությունը Յունան նահանգում ձերբակալել է երկու եղբայրների, ովքեր Ժաոտոն բնակավայրի մոտ գտնվող անտառում սպանել էին պանդայի, քանի որ ծայրահեղ աղքատության մեջ էին գտնվում:
Նրանք սպանել էին հասուն էգ պանդայի, ինչը չափազանց մեծ վնաս կարող է հասցնել առանց այդ էլ դժվարությամբ բազմացող կենդանիների թվաքանակին:
Ձերբակալվել են նաև սպանված պանդային ձեռք բերած և վերավաճառած անձինք:
Չինաստանի օրենքի համաձայն՝ վերացման եզրին գտնվող կենդանուն սպանելու համար սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Չինաստանում այժմ բնակվում է 1.864 պանդա: Մեծ պանդան հանդիսանում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) խորհրդանիշը։










