Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ազատ են արձակել

16:53 • 13.05.15

Եգիպտոսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ամբողջությամբ կրել է կոռուպցիայի գործով իր պատիժն այն բանից հետո, երբ հաշվվել է նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, գրում է ria.ru-ն:

 

Կահիրեի դատարանը կոռուպցիայի համար մեղադրվող Եգիպտոսի նախկին նախագահին և նրա երկու որդիներին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, սակայն չնայած դրան՝ նախկին նախագահին ազատ են արձակել՝ հաշվի առնելով նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը։

 

Հետաքննության տվյալներով՝ նախկին նախագահն ու իր որդիները յուրացրել են պետական պետբյուջեից նախագահական պալատների վերանորոգման համար հատկացված շուրջ 18 միլիոն դոլարը (125 միլիոն եգիպտական ֆունտ):

 

Մեղադրող կողմի համաձայն՝ հատկացված գումարն ուղղվել է ոչ թե նախագահական նստավայրի վերանորոգմանը, այլ նախագահական ընտանիքին պատկանող մասնավոր տների և գրասենյակային տարածքների նախագծմանն ու կառուցմանը: