Տիգրանաշենի ոլորաններում թափված ժայռաբեկորները հեռացվել են
Տիգրանաշենի ոլորանների (Քյարքի) 83-րդ կմ հատվածում մայիսի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի մասի վրա:
Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները մոտ 10 խմ ծավալի քարաբեկորները ժամը 15:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:










