Վրաերթի է ենթարկվել Վայոց ձորի քրեական հետախուզության բաժանմունքի պետը. Shamshyan.com

11:45 • 13.05.15

Վայոց ձորի մարզում այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Էդգար Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճամփեզրի վրա վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Հրազդան Կոստանյանին:

 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հրազդան Կոստանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

 

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Հ. Կոստանյանն աշխատում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնում՝ որպես քննչական հետախուզության բաժանմունքի պետ: Կոչումով ոստիկանության մայոր է:
 

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։