Ուկրաինայի վարչապետին նկատել են ինքնաթիռի էկոնոմ դասում (լուսանկարներ)

15:01 • 13.05.15

Համացանցում են հայտնվել լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչպես է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը թռչում ինքնաթիռի էկոնոմ դասով, գրում է Обозреватель-ը։

 

Լուսանկարը Facebook-ի իր էջում է տեղադրել Պոլտավայի շրջանային վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Սերգեյ Սոլովեյը։

 

«Կիևից Փարիզ ավիաչվերթի ժամանակ էկոնոմ դասում իմ հարևանն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն էր։ Եվ եթե ես նրան չիմանայի, ապա ոչ մի կերպ չէի կարողանա տարբերել մյուս ուղևորներից»,- գրել է նա։