Ամերիկուհի բուժքույրը 90-ամյակը տոնել է աշխատավայրում (տեսանյութ)

00:08 • 14.05.15

Ամերիկուհի բուժքույր Ֆլորենս Ռիգնին իր 90-ամյա հոբելյանը տոնել է աշխատավայրում: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` Metro-ին հղումով, Տակոմա (Վաշինգտոն նահանգ) քաղաքի բնակչուհին, ով ներկայում շաբաթական երկու օր է աշխատում, իր աշխատանքային գուրծունեությունն սկսել է 1946-ին:

 

Համացանցում նրա գործընկերները շնորհավորական տեսանյութ են տեղադրել, որը մի քանի օրում 100 000 դիտում է ունեցել: Ծննդյան առթիվ բուժքրոջը նամակով  շնորհավորել է նաև Վաշինգտոնի  նահանգապետ Ջեյ Ինսլին:


Շնորհակալություն հայտնելով գործընկերներին շնորհավորանքների համար` 90-ամյա Ռիգնին նշել է, որ նրանց ուշադրությունը շատ կարևոր է իր համար:  Ֆլորենս Ռիգնին ծնվել է 1925-ին: Քոլեջից հետո աշխատանքի է անցել հիվանդանոցում, որտեղ աշխատում է 69 տարի: Երբ Ռիգնին 67 տարեկան դարձավ, որոշեց թոշակի անցնել, սակայն 5 ամիս անց փոշմանեց և վերադարձավ հիվանդանոց: Այժմ Ֆլորենսն աշխատում է որպես վիրաբուժարանի  բուժքույր: