Մոսկվա-Անթալիա չվերթի ինքնաթիռը վերադարձել է «Դոմոդեդովո»՝ հիդրոհամակարգի հետ կապված խնդիրների պատճառով

12:49 • 14.05.15

Մոսկվա-Անթալիա չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան՝ հիդրոհամակարգի հետ առաջացած խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում ունեցած աղբյուրին:

 

«Մոտ ժամը 4:30-ին «Դոմոդեդովոյից» Անթալիա մեկնած Airbus A-321 ինքնաթիռը խնդրել է վերադառնալ օդանավակայան՝ հիդրոհամակարգի խնդիրների պատճառով: Դիմումի պահին ինքնաթիռը եղել է մոտ 4 հազար մետր բարձրության վրա: Որոշում է կայացվել ինքնաթիռը վերադարձնել «Դոմոդեդովո», որտեղ մեկ ժամ անց բարեհաջող վայրէջք է կատարել»,- նշել է աղբյուրը:

 

Ինքնաթիռում եղել է 220 ուղևոր: Նրանցից ոչ ոք չի տուժել: